Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ն, Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն կսահմանափակվի։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ սահմանափակումները պայմանավորված են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով։ Սահմանափակումներ կգործեն, մասնավորապես, Հանրապետության հրապարակում, Մաշտոցի և Իսակովի պողոտաներում, Հաղթանակի կամրջի վրա և մայրաքաղաքի կենտրոնական մի շարք այլ փողոցներում։ ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09․00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։ Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝ 🔹 Ծիծեռնակաբերդի խճուղի, 🔹 Բրազիլիայի հրապարակ, 🔹 Աթենքի փողոց, 🔹 Իսակովի պողոտա, 🔹 Հաղթանակի կամուրջ, 🔹 Մաշտոցի պողոտա, 🔹 Պարոնյան փողոց, 🔹 Պռոշյան փողոց, 🔹 Ուրուգվայի հրապարակ, 🔹 Արգիշտի փողոց, 🔹 Գրիգոր Լուսավորչի փողոց, 🔹 Բեյրութի փողոց, 🔹 Իտալիայի փողոց, 🔹 Վազգեն Սարգսյան փողոց, 🔹 Հանրապետության հրապարակ, 🔹 Նալբանդյան փողոց, 🔹 Թումանյան փողոց, 🔹 Աբովյան փողոց, 🔹 Արամի փողոց։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար»։