Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15.00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Մաշտոցի պողոտա, Պարոնյան փողոց, Պռոշյան փողոց, Ուրուգվայի հրապարակ, Արգիշտի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Բեյրութի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, Արամի փողոց։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Ուկրաինային նոր առաջնորդ է հարկավոր․ Թրամփ
A1plus / 10 hours ago

Հայաստանի կանանց հավաքականը մրցել է Ինդոնեզիայի հետ
A1plus / 10 hours ago

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
A1plus / 11 hours ago

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Թուրքիայում կայանալիք առաջնությանը
A1plus / 12 hours ago
Related coverage

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն
168 Jham / 3 minutes ago

Ученые Тайваня разработали вещество, которое может помочь в борьбе с диабетом
Sputnik Armenia / 9 minutes ago

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
24TV / 24News / 25 minutes ago

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն
Sputnik Armenia / 27 minutes ago