Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ – Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 3-ին, – Հերացի և Վարդանանց փողոցի հարակից տարածքներ՝ չեն գերազանցել: Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 27-29-ը։ Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 2-ին։ Գյումրի քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին։