ԱՄՆ Ֆլորիդա նահանգը հայտնվել է «Իսայաս» հզոր փոթորկի հարվածի տակ։ Ուժեղ քամին պոկում է հյուրանոցների և բենզալցակայանների տանիքները, իսկ ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 418 հազար սպառող զրկվել է էլեկտրամատակարարումից։ Ուրբաթ երեկոյան «Իսայաս» հզոր փոթորիկը մոլեգնել է Ֆլորիդայում։ Տարերքը պոկում է շենքերի տանիքները, տապալում ծառերը և էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ առաջացնում։ Առավել շատ տուժել են ափամերձ շրջանները, հայտնում է Daily Mail-ը։ Քամու արագությունը հասել է ժամում 169 կմ-ի։ Փենսակոլա քաղաքում ուժեղ քամին պոկել է Rest and Relax Inn հյուրանոցի տանիքը։ Կառույցի բեկորները ցրվել են շենքի շուրջը, իսկ մոտակայքում գտնվող ծառերը ուժգին ճոճվել են քամու պոռթկումներից։ Ափամերձ շրջաններում հզոր ալիքները ծածկել են հարակից տարածքները։ PowerOutage.us-ի տվյալներով՝ Ֆլորիդայում և Ալաբամայում ավելի քան 418 հազար տուն և ձեռնարկություն մնացել է առանց էլեկտրականության։ Անջատումների մեծ մասը գրանցվել է Ֆլորիդայում՝ շուրջ 300 հազար սպառողի մոտ։ ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ափամերձ շրջաններում ջրի մակարդակի վտանգավոր բարձրացման մասին։ Որոշ վայրերում ջրի մակարդակը կարող է բարձրանալ 0,3–1,5 մետրով, եթե փոթորիկը համընկնի մակընթացության հետ։ Տեղի բնակիչներին նաև զգուշացրել են քամու ավերիչ պոռթկումների, հանկարծակի հեղեղումների և էլեկտրաէներգիայի հնարավոր երկարատև անջատումների մասին։ Կա նաև սողանքների վտանգ։ Վատ եղանակի պատճառով չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ։ «Իսայասը» 2026 թվականի փոթորիկների սեզոնում ԱՄՆ հասած անուն ունեցող չորրորդ փոթորիկն է և Ատլանտյան օվկիանոսի ավազանում 2026 թվականի սեզոնի առաջին փոթորիկը, որը հասել է փոթորկի կարգավիճակի։ The post «Իսայաս» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում 840 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության appeared first on Alphanews .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
«Իսայաս» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ում 840 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
ԱՄՆ Ֆլորիդա նահանգը հայտնվել է «Իսայաս» հզոր փոթորկի հարվածի տակ։ Ուժեղ քամին պոկում է հյուրանոցների և բենզալցակայանների տանիքները, իսկ ԱՄՆ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

21:00 Ամփոփում ենք օրը. դիտեք AlphaNewsroom-ի թողարկմանը
Alpha News / 33 minutes ago

ՀՅԴ ներկայացուցիչները Ֆրանսիայի Ազգային ժողովում քննարկել են Արցախի, հայ գերիների և Հայաստանի անվտանգության հարցերը
Alpha News / 1 hour ago

Օսմանյան տիրապետությունը՝ «խավարի հազարամյակ». հույն եվրապատգամավորը պահանջում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ
Alpha News / 2 hours ago

Հայաստանը ԵՄ անդամ կդառնա՞․ Փաշինյանը նշել է պայմանները.Բողոքի ցույցեր Բաքվում. alphanewsroom
Alpha News / 2 hours ago
Related coverage

Մեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են 505 ոչ սթափ վարորդի․ մանրամասներ
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է
168 Jham / 15 minutes ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
24TV / 24News / 16 minutes ago

Կալանավայրում թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք է հայտնաբերվել
Azg / 16 minutes ago