armenpress.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին քաղաքի տոնի առթիվ և հրավիրել ընտանիքներով ու ընկերներով մասնակցելու մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներին։ Քաղաքապետը տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Այսօր Երևանը մեզ դիմավորում է հրաշալի արևոտ եղանակով, իսկ քաղաքի տարբեր հատվածներում մենք ունենալու ենք փառատոններ, երեխաների համար միջոցառումներ, շատ երաժշտություն և բարձր տրամադրություն»,– ասել է Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով՝ միջոցառումներին մասնակցելու են ինչպես տեղացի արտիստներ, այնպես էլ արտերկրից հյուրեր։ «Ընտանիքներով, երեխաների հետ, ընկերների հետ դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը։ Կհանդիպենք Երևանում»,– եզրափակել է նա։ Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակներում հոկտեմբերի 9-10-ին համերգներ և փառատոններ են անցկացվում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումները կեզրափակվեն շքեղ հրավառությամբ՝ հոկտեմբերի 10-ին ժամը 22:45-ին Հաղթանակ զբոսայգում։ The post Երևանը տոնում է 2808-ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը | armenpress.am appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Երևանը տոնում է 2808-ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը | armenpress.am
armenpress.am Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին քաղաքի տոնի առթիվ և հրավիրել ընտանիքներով ու ընկերներով մասնակցելու մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներին։ Քաղաքապետը տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ «Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Այսօր Երևանը մեզ դիմավորում է հրաշալի արևոտ եղանակով, իսկ քաղաքի տարբեր հատվածներում մենք ունենալու ենք փառատոններ, երեխաների համար միջոցառումներ, շատ երաժշտություն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

«Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային». Լեհաստանի վարչապետն աջակցություն է հայտնել Զելենսկիին | news.am
Infocom / 11 hours ago

ՃՏՊ Կապանում․ ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Infocom / 11 hours ago

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Infocom / 12 hours ago

Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ | azatutyun.am
Infocom / 12 hours ago
Related coverage

Արման Նուռ․ երբ հայկական պատմությունը դառնում է ժամանակակից արվեստ
Alpha News / 9 hours ago

Սուտ է, որ եթե ժողովրդին չտաս իր ուզած անորակ երաժշտությունը, սոված կմնաս. Արթուր Ալիխանյան
168 Jham / 9 hours ago

Կրակոցներ Երևանում. կան վիրավորներ
1in.am / 21 hours ago

Կրակոցներ՝ Երևանում․ կան վիրավորներ
Alpha News / 22 hours ago