ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակության հետ։ Սեպտեմբերի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակության հետ։ Քննարկվել են պետական սահմանի պահպանության և սահմանապահների մասնագիտական պատրաստվածության հարցեր։ Կարևորվել են ուսուցման ժամանակակից մեթոդները, միջազգային համագործակցությունն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը։ «Ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։ Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորվել են DCAF-ի փորձառությունն ու համագործակցությունը՝ սահմանապահ զորքերի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերի կրթության կազմակերպման հարցում։ ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ սեպտեմբերին սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունն ուսումնական այցով գտնվել է Ֆինլանդիայում։ Այցը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ՝ «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում։ Պատվիրակությունն այցելել է Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել դրա կառուցվածքին և ուսումնական գործընթացին։ Աշխատակիցները եղել են նաև պետական սահմանի հատվածներում ու Հելսինկիի միջազգային օդանավակայանում, ուսումնասիրել են սահմանային վերահսկողության գործառնական ընթացակարգերը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

Աշխատող Հայաստանը. տնտեսական առաջընթացից դեպի ուժեղ պետություն
1in.am / 9 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ եւ հուզական ինտելեկտ» դասընթացին․ Փաշինյան
1in.am / 10 hours ago

Ընդդիմության ճգնաժամը՝ պետության խնդիր
1in.am / 10 hours ago

Երևանում «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը մահացել է
1in.am / 11 hours ago
Related coverage

Այսօր արդիական է Արևելքի իմաստության և Արևմուտքի էներգիայի սինթեզի թեման. Գյուրջիևա
Sputnik Armenia / 12 hours ago

Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ
Shant News / 14 hours ago

Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
Shant News / 15 hours ago

Ինչպես ձեռք բերել նոր ընկերներ հասուն տարիքում. սկսեք օրացույցի պլանավորումից
Armenian Business News (ABNews) / 19 hours ago