ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։ The post ՊՆ-ն հաստատեց․ կրկին զինծառայող է մահացել appeared first on Alphanews .