Պանամայում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով առնվազն 27 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 300 մարդ տարհանվել է։ Հոկտեմբերի 10-ին հրապարակված վերջին ամփոփ տվյալներով՝ զոհեր չեն արձանագրվել: Վնասվել է ավելի քան 400 շինություն։ EFE գործակալությունը գրում է, որ այս տվյալները ներկայացրել են Պանամայի իշխանությունները։ Վնասված շինությունների թվում են 142 բնակելի տուն և 188 ուսումնական հաստատություն։ «Նախնական հաղորդումները վկայում են երկրի տարբեր նահանգներում բնակելի տների, ուսումնական հաստատությունների, հիվանդանոցների, եկեղեցիների, կառավարական շենքերի, կամուրջների և ճանապարհների վնասման մասին։ Այս պահի դրությամբ անհետ կորածների մասին տեղեկություններ չկան»,– հաղորդել է Պանամայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Մեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են 505 ոչ սթափ վարորդի․ մանրամասներ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

«Ուժեղ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգը
ArmLur / Zhoghovurd / 28 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեզ հրավիրե՞լ են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության. հարց՝ Հակոբ Սիմիդյանին
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago

Ձեզ հրավիրե՞լ են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության. հարց՝ Հակոբ Սիմիդյանին
ArmLur / Zhoghovurd / 29 minutes ago
Related coverage

Սիրիայի և Իսրայելի միջև պատերազմն անխուսափելի է
168 Jham / 14 minutes ago

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
24TV / 24News / 14 minutes ago

Կալանավայրում թռչող սարքով արգելված իրերի փոխանցման ևս մեկ դեպք է հայտնաբերվել
Azg / 15 minutes ago

2-րդ գծում կայանած մեքենաները կհեռացվեն քարշակներով, փոքր վթարից հետո կտուգանվեն, եթե մնան փողոցում
Public Television of Armenia — 1Lurer / 21 minutes ago