«Հանրամեդիա» հաղորդմանն այդ մասին ասել է «ՍիվիլՆեթ»-ի ավագ խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը։ Նրա խոսքով, եթե պետությունն իր տեղում լինի, ռազմավարական հաղորդակցությունն ապահովի, վակուումը լեգենդներով չի լցվի։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվող «Հանրամեդիա» հաղորդմանը բանախոսները Լևոն Սարդարյանի հետ քննարկում են մեդիայի առաքելությունը, ներկայիս խնդիրները, ապագան։ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանն էլ կարծում է, թե տեղեկատվական անվտանգությունը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, նոր շերտեր են գումարվել։ Նրա խոսքով, Հայաստանի անվտանգային միջավայրը զգայուն է, և ապատեղեկատվական հարձակումները արագ ազդում են։