2026 թվականի սեպտեմբերին 24-ին և 30-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ղեկավարը և աշխատակիցները համապատասխանաբար հանդիպումներ են ունեցել Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, ՀՀ-ում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական սահմանի պահպանությանը և սահմանապահների մասնագիտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով հատկապես ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, միջազգային համագործակցությունը և այդ համատեքստում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համար ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական համակարգի ստեղծումը: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից: Կարևորվել է այդ ոլորտում Ժնևյան կենտրոնի (DCAF)-ի փորձառությունը և սերտ համագործակցությունը Կենտրոնի կողմից՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերին ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն մատուցելու համար: Հաշվի առնելով, որ ներկայումս պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը: Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ։ Պետական սահմանի համալիր կառավարման համակարգի կատարելագործման և սահմանային վերահսկողությանն առնչվող ընթացակարգերի նաև գործառնական ուսումնասիրման նպատակով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելության գրասենյակի աջակցությամբ, «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում ուսումնական այցով 2026 թվականի սեպտեմբեր ամսին գտնվել է Ֆինլանդիայի Հանրապետությունում, այցելել Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել ակադեմիայի կառուցվածքին, ուսումնական գործընթացին, շրջայց կատարել նաև պետական սահմանի հատվածներում, այցելել նաև Հելսինկիի միջազգային օդանավակայան, ծանոթացել պետական սահմանի պահպանության առանձնահատկություններին, սահմանային վերահսկողությանն առնչվող գործառնական ընթացակարգերին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 19 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 19 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 19 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 19 hours ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 19 hours ago