Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ Թուրքմենստանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մանրամասն քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ հոկտեմբերի 9-ին։ «Նախագահը նշեց, որ երեկ Թուրքմենստանում նա մանրամասն քննարկել է ստեղծված իրավիճակը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ», – լրագրողներին ասել է Ուշակովը։