shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անհայտ անձի՝ ՄԱԿ-ի անհայտ պաշտոնյայի, որը ոչնչի չի հասել, և որ հանձնաժողովը վարկաբեկել է ինքն իրեն։ 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը կհանձնվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլեյին, հայտարարել է Նոբելյան կոմիտեն Օսլոյում: Մրցանակը, ինչպես պարզաբանել է կոմիտեն, շնորհվում է խաղաղության և միջազգային իրավունքի խթանման նրա ջանքերի համար: «Նրանք Խաղաղության Նոբելյան մրցանակը տվեցին մի մարդու, որի մասին ես երբեք չեմ լսել։ Ոչ ոք չի լսել։ Մի խորհրդավոր մարդու»,- ասել է Թրամփը։ The post Թրամփը կարծում է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը վարկաբեկված է | shantnews.am appeared first on Infocom .