ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Պանամայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 25 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է EFE գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգի (Sinaproc) տվյալներին։Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժի հետևանքով երկրի տարբեր հատվածներում ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ ճանապարհներ, վարչական շենքեր, բնակելի տներ, եկեղեցիներ և առևտրային օբյեկտներ։EFE-ի տվյալներով՝ իշխանությունները տարերային աղետի հետևանքով հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չունեն։Հոկտեմբերի 9-ին Պանամայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Պանամայի համալսարանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոնոսիից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ։