Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը․ «Քաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ»,- ասված է ԵՄ պատվիրակության շնորհավորական ուղերձում։ Դեսպանությունը նշել է, որ ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում աջակցություն է ցուցաբերվել Երևանի ջրամատակարարման բարելավմանը, կլիմայի և էներգետիկայի ոլորտում նախաձեռնությունների իրականացմանը, հանրային շենքերի արդիականացմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը։ Աջակցություն է ցուցաբերվել նաև մայրաքաղաքային տրանսպորտի արդիականացմանն ու օդի որակի բարելավմանը՝ «Մաքուր օդ՝ հանուն առողջության և կանաչ աճի Հայաստանում» (EU4Clean Air) ծրագրի շրջանակում։ Վերջինիս միջոցով աջակցություն է տրամադրվել օդի որակի մոնիթորինգի կայանների ստեղծմանն ու համապատասխան քաղաքականության մշակմանը։ ԵՄ պատվիրակությունը հայտնել է, որ շարունակելու է աշխատել՝ նպաստելու Երևանի կայուն զարգացմանը, բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանն ու Եվրոպայի հետ կապերի ամրապնդմանը։ «Շնորհավոր ծնունդդ, 2808-ամյա Երևան»։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Երևանին 2808-ամյակի առթիվ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

«Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Իրանը և Թուրքմենստանը տրանսպորտային նախագծեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
ArmLur / Zhoghovurd / 8 hours ago

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Նեպալում հանկարծակի հզոր հեղեղը քշել է տներ ու կամուրջներ
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago
Related coverage

Թուրքիան երեխաների գիրության ցուցանիշով աշխարհում 3-րդն է, իսկ Եվրոպայում՝ 1-ինը
168 Jham / 7 hours ago

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 7 hours ago

Ադրբեջանցի մտավորականներն անգամ խոստովանում են՝ ադրբեջանցի ազգի չգոյությունը
Noyan Tapan TV / 7 hours ago

Գանձասարը հայկական կառույց է․ պատմական փաստերը հերքում են ադրբեջանական պնդումները
Noyan Tapan TV / 7 hours ago