Կիևի անվտանգության երաշխիքները եղել է այն թեմաներից մեկը, որոնք քննարկվել են ուրբաթ օրը Միացյալ Նահանգներում Ուկրաինայի հարցով բանակցությունների ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ «Քննարկումները ներառել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ձմռան նախապատրաստման առաջնահերթ միջոցառումները (էներգետիկ կայունության ապահովում, հացահատիկի արտահանում) և անվտանգության երաշխիքները, ինչպես նաև երկարաժամկետ համաձայնագրերը՝ Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար՝ ապագա հակամարտությունները կանխելու և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանն ու տնտեսական բարգավաճմանը աջակցելու համար, այդ թվում՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին», – գրել է Ուիթքոֆը սոցիալական ցանցերում։