ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում հաստատել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ։Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։ Եվրոպան համաձայնել է շուկա դուրս բերել դիզվառելիքի պաշարների մի մասը․ ԹրամփՌուսաստանը հաստատել է պատրաստակամությունը՝ նավթ և նավթամթերք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրականորեն կանդրադառնան ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Երկու գերտերությունների առաջնորդներն անդրադարձել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների։Նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները և համագործակցությունը գերատեսչությունների գծով։ Հիշեցնենք` ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը և Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանից դիզելի մատակարարումների շուրջ։ Ռուսական կողմը պատրաստ է անմիջապես ԱՄՆ և համաշխարհային շուկա մատակարարել 300 հազար տոննա դիզելային վառելիք, ևս 500 հազար տոննա՝ նոյեմբերին, և 1 միլիոն տոննա՝ ավելի ուշ։ ԱՄՆ նախագահը կանխատեսում է, որ դա կօգնի նվազեցնել վառելիքի համաշխարհային գները։