«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերայի 980-րդ գոլն է խփել։ Նա աչքի է ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Նասրի» և «Ալ-Դիրիայի» հանդիպման ժամանակ։ Ռոնալդուն հաշիվը բացել է հանդիպման 23-րդ րոպեին։ Ավելի վաղ Ռոնալդուն լքել էր Պորտուգալիայի հավաքականի ճամբարը՝ մարզական հավաքի կեսին։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ազգային թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը երկու անգամ խախտել է իրեն տված խոստումները։ Ֆուտբոլիստը մասնակցել էր Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային խաղին՝ Ուելսի հավաքականի դեմ, որում պորտուգալացիները հաղթել էին 1։0 հաշվով։ Նորվեգիայի դեմ հաջորդ հանդիպմանը, որն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 2։1 հաշվով, Ռոնալդուն մնացել էր պահեստայինների նստարանին։ Նրա խոսքով՝ ի սկզբանե ինքը չպետք է մասնակցեր այդ խաղին, սակայն մարզիչը խնդրել էր պատրաստ լինել խաղադաշտ դուրս գալու 30 րոպեով։ Ռոնալդուն տաքացման էր ուղարկվել, բայց այդպես էլ մնացել էր պահեստայինների նստարանին։ Ռոնալդուն 41 տարեկան է։ Նա Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող։ Ֆուտբոլիստին են պատկանում ռեկորդներ ֆուտբոլի պատմության, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների գոլերի քանակով։ Ռոնալդուն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2022 թվականի դեկտեմբերից։ Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Ռեալում» և իտալական «Յուվենտուսում»։ Ռոնալդուի հաշվին այժմ 834 գոլ է գրանցված ակումբային մակարդակում, ևս 146 գոլ նա խփել է Պորտուգալիայի հավաքականի կազմում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի 980-րդ գոլն է խփել
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր պրոֆեսիոնալ կարիերայի 980-րդ գոլն է խփել։ Նա աչքի է ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության՝ «Ալ-Նասրի» և «Ալ-Դիրիայի» հանդիպման ժամանակ։ Ռոնալդուն հաշիվը բացել է հանդիպման 23-րդ րոպեին։ Ավելի վաղ Ռոնալդուն լքել էր Պորտուգալիայի հավաքականի ճամբարը՝ մարզական հավաքի կեսին։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 10.10.2026
Shant News / 4 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 10.10.2026
Shant News / 7 hours ago

Ռուսաստանը մասնակիորեն վերացրել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Shant News / 8 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին
Shant News / 8 hours ago
Related coverage

Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 8 hours ago

Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ
24TV / 24News / 9 hours ago

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»
ArmLur / Zhoghovurd / 9 hours ago

Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Factor.am / 10 hours ago