ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեում թվային տեխնոլոգիաների և գլոբալիզացիայի վերաբերյալ թեմատիկ քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունն ընդգծել է թվային փոխակերպման դերը՝ որպես կայուն զարգացման, նորարարության և տնտեսական աճի շարժիչ ուժ։ Պատվիրակությունը ներկայացրել է ազգային տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, այդ թվում՝ առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, գիտահետազոտական գործունեության խթանումը, թվային հմտությունների կատարելագործումը և նորարարական ստարտափներին