ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով պետական գնումների 80 ընթացակարգում հաղթող են ճանաչվել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՝ ամփոփելով 2026 թվականի առաջին 9 ամիսների ստուգումների արդյունքները։Ըստ ՊՎԾ-ի՝ այդ կազմակերպությունները գնումների համակարգում կեղծ տեղեկություններ են ներկայացրել և զբաղեցրել առաջին տեղը, սակայն հետագայում պայմանագրեր չեն կնքել։ Դրա հետևանքով գնման ընթացակարգերը խափանվել են, իսկ պատվիրատուներին ու մյուս մասնակիցներին, ծառայության գնահատմամբ, առանձնապես խոշոր չափի վնասներ են պատճառվել։ՀՀ ԱԺ-ն սահմանափակել է պաշտոնյաների ազգականների մասնակցությունը մրցույթներինԿառույցը նշել է, որ այս դեպքերի վերաբերյալ ՊՎԾ-ն հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել։Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին ծառայությունն ուսումնասիրել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։Մասնավորապես, 110 մրցույթի պայմաններում եղել են օրենքին հակասող կամ խտրական պահանջներ։ ՊՎԾ–ն հավելել է, որ պատվիրատուներին առաջարկվել է վերացնել հայտնաբերված խնդիրները։Եվս 38 դեպքում, ըստ ՊՎԾ ներկայացրած տվյալների, գնման ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները չեն հրապարակվել կամ հրապարակվել են թերի։ ՊՎԾ–ն խախտումների մասին տեղեկացվել է 29 պատվիրատու, իսկ 9 պատասխանատու անձ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ՊՎԾ–ն 2024-ի 8 ամսում 8700 գնման ընթացակարգ է մշտադիտարկել, որից 2600–ը ռիսկային է համարելԿառույցը հավելել է, որ հայտնաբերվել է երկու դեպք, երբ գնումներին մասնակցել են այնպիսի տնտեսվարողներ, որոնք փոխկապակցված են մասնակցության իրավունք չունեցող ընկերությունների հետ։ Դեպքերից մեկում պատվիրատուն միակողմանի լուծել է արդեն կնքված պայմանագիրը։ՊՎԾ-ն նաև հայտնել է, որ ուսումնասիրել է ևս 4 դեպք, երբ տնտեսվարողները հաղթել են մրցույթներում՝ ներկայացնելով ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ։ Դրանցից երկուսի վերաբերյալ դատախազություն ներկայացված հաղորդումների հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, իսկ մյուս երկուսի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության համար։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պետական գնումների 3,2 մլրդ դրամի մրցույթներում կեղծ կազմակերպություններ են հաղթել․ ՊՎԾ
ՊՎԾ–ն հունվար-սեպտեմբերին ուսումնասիրել է 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում հայտնաբերել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Москва берет разгон на Армянской желдороге
Sputnik Armenia / 8 hours ago

«Անգլերենի» դասեր Հայաստանի համար կամ Զելենսկու ԹՐԱՄՓահարումը
Sputnik Armenia / 8 hours ago

Удары по регионам РФ: фельдшер реанимобиля ранен при ударе БПЛА в Курской области
Sputnik Armenia / 8 hours ago

Ռուսական դիզվառելիքի պոտենցիալ գնորդների հետ բանակցություններն ընթացքի մեջ են. Նովակ
Sputnik Armenia / 8 hours ago
Related coverage

Գևորգ Պապոյանի հրապարակած «ցնցող» ցուցանիշների հետևում խայտառակ վիճակ է
168 Jham / 7 hours ago

Իրանի շուրջ լարվածության նոր փուլ է սկսվել. Ռուսաստան-ԱՄՆ համաձայնություն և հութիական ակտիվություն
5TV Armenia / 7 hours ago

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ
168 Jham / 7 hours ago

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր. ՆԳՆ ոստիկանություն
Hetq / 8 hours ago