Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները շարունակվում են, իսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակի նպատակն է կանխել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու սահմանափակումները շրջանցելու հնարավորությունը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Հայ դատի հանձնախմբի (ANCA) Արևմտյան Ամերիկայի տարածաշրջանային գրասենյակի մամուլի քարտուղար Կարեն Ջինբաշյանը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են արել Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը։ Որպես հիմնավորում նրանք վկայակոչել են Բաքվի կողմից ապօրինի կալանավորված հայերի նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։ Կարեն Ջինբաշյանի խոսքով՝ Կոնգրեսի անդամներին դիմելը և հայկական համայնքների մտահոգությունները ներկայացնելը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործունեության կարևոր ուղղություններից են։ «Սեպտեմբերին ավելի քան 120 համայնքային ներկայացուցիչներ՝ ԱՄՆ 30 նահանգներից, այցելել են Կոնգրես՝ ներկայացնելու հայկական օրակարգի առաջնահերթությունները։ Կայացել է ավելի քան 150 հանդիպում»,- ընդգծել է Ջինբաշյանը։ Անդրադառնալով Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցին՝ նա հիշեցրել է, որ ԱՄՆ օրենսդրությամբ սահմանափակումներ են նախատեսված Ադրբեջանին ռազմական օժանդակություն տրամադրելու հարցում, սակայն նախագահն իրավասու է ամեն տարի շրջանցել այդ սահմանափակումները։ Ըստ Ջինբաշյանի՝ Մարկո Ռուբիոյին ուղղված նամակի նպատակն է հիշեցնել այդ իրավական դրույթների մասին և կոչ անել թույլ չտալ դրանց շրջանցումը։ «Նամակն արդեն հասել է Ռուբիոյի գրասենյակ, և այժմ սպասում ենք արձագանքին։ Կարևոր է, որ նա ճիշտ որոշում կայացնի՝ հաշվի առնելով այն, ինչ իրականում տեղի է ունենում»,- նշել է Հայ Դատի ներկայացուցիչը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ռուբիոյից ակնկալում ենք հստակ որոշում՝ Ադրբեջանի ռազմական օգնության հարցում․ Կարեն Ջինբաշյան
Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Պուտինը չի նահանջի նաև հայկական երկաթուղու հարցում
Alpha News / 28 minutes ago

Մեր ինքնությունը քանդելու փորձեր են եղել թե՛ ներսից, թե՛ դրսից․ Արամ Ա
Alpha News / 58 minutes ago

ՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ
Alpha News / 1 hour ago

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
Alpha News / 1 hour ago
Related coverage

Վարդենիսում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Shant News / 1 hour ago

Փաշինյան․ Ալավերդիի Թումանյան փողոցի բնակարանը վերադարձվել է համայնքի սեփականությանը
PanArmenian / 1 hour ago

Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Shant News / 2 hours ago

Արթուր Աստոյան. «Արթիկցիները տեսել են իմ աշխատանքը և այս անգամ ավելի շատ քվե են տալու»
Hetq / 2 hours ago