azatutyun.am Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել եվրոպական երկրներ այցելելը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի»-ի հետ զրույցում մեկնաբանելով Չեռնոգորիայում “Рыбарь” նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկի ձերբակալությունը: Նշելով, թե չգիտի տեղի ունեցածի հանգամանքները, Պեսկովը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, շարունակել է. – «Կարող ենք միայն ասել, որ ըստ Վիեննայի հյուպատոսական կոնվենցիայի՝ երկիրը պարտավոր է իրազեկել մեր հյուպատոսական հաստատությանը Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալության մասին, և, անշուշտ, մեր դիվանագետներն ամեն դեպքում ապահովելու են Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»: Հարցին, թե ինչ խորհուրդ կտար ռուսաստանցիներին, հատկապես՝ հրապարակային գործունեությամբ զբաղվող և Եվրոպա այցելող, ՌԴ նախագահի խոսնակն արձագանքել է. – «Դե տեսեք, դա վտանգավոր է: Դա վտանգավոր է: Նրանք, ովքեր պատժամիջոցների տակ են, պետք է իրենց հաշիվ տան, որ, այո, մենք այդ պատժամիջոցներն անօրինական ենք համարում միջազգային իրավունքի տեսակետից, սակայն բուն եվրոպական երկրներում կամ ԵՄ տարածքում պատժամիջոցների խախտումը քրեական հանցագործություն է»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Պեսկով. Ռուսաստանցիների համար վտանգավոր է դարձել Եվրոպա մեկնելը | azatutyun.am appeared first on Infocom .