ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալներ Համլետ Սահակյանը, Վահան Սիրունյանը, խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ: Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին` կարևորելով վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը ոլորտային քաղաքականությունների նախագծման և մշակման գործընթացում: Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին` նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է հարկային նոր հայեցակարգը և համակարգի արդիականացման ու արդյունավետության բարձրացման ուղղությունները: Համլետ Սահակյանը, մասնավորապես, անդրադարձել է հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը, հաշվապահական և հարկային հաշվառման աստիճանական մոտարկմանը: Խորհրդի անդամներն այնուհետև ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց հարցերը և ստացել համապատասխան պարզաբանումներ: Այնուհետև քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդի անդամների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները: Անդրադառնալով նախարարության գրավոր արձագանքին` մասնակիցները ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկել են առաջարկությունների առնչությամբ դեռևս պարզաբանման կարիք ունեցող հարցերը: Նիստի ավարտին նախարարն ամփոփել է քննարկումների հիմնական արդյունքները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա նիստի օրակարգի և բովանդակային հիմնական ուղղությունների վերաբերյալ:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները
Քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

ԱԲ-ով ստեղծված կեղծ լուսանկարներ․ ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում (տեսանյութ)
A1plus / 20 hours ago

ԱԲ-ով ստեղծված կեղծ լուսանկարներ․ ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում
A1plus / 20 hours ago

Ներկայացվել են զինված ուժերում ընթացող բարեփոխումները
A1plus / 20 hours ago

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը
A1plus / 20 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 20 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 20 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 20 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 20 hours ago