ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. «Рыбарь» Telegram-ալիքի հիմնադիր Միխայիլ Զվինչուկը և Չեռնոգորիայում բերման ենթարկված մյուս ռուսաստանցիներն ազատ են արձակվել, նրանք գտնվում են օդանավակայանում, որտեղ սպասում են չվերթին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զվինչուկը, նրա կինը՝ Վալերիան, և նրանց երեք գործընկերները բերման են ենթարկվել Չեռնոգորիայի Ռիսան քաղաքում:Ռուսաստանի բոլոր հինգ քաղաքացիների կացության կարգավիճակը չեղարկվել էր, և «ազգային ու ներքին անվտանգության նկատառումներով» նրանց արտաքսման կարգադրագրեր էին տրվել:Միխայիլ Զվինչուկը «Рыбарь» Telegram-ալիքի հիմնադիրն է, որը մասնագիտացած է ռազմական և միջազգային վերլուծությունների մեջ: 2024 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը տասը միլիոն դոլարի պարգևատրում էր սահմանել բլոգերի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար՝ նրան մեղադրելով ընտրություններին միջամտելու մեջ: Անցյալ տարվա վերջին Մեծ Բրիտանիան նրա նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել: