Ադրբեջանում մի շարք դպրոցների հանձնարարական է տրվել՝ հիջաբով ուսուցիչներին թույլ չտալ դասավանդել։ Ուսուցիչների խոսքով, որոնք ադրբեջանական անկախ Toplum TV-ի հետ զրուցել են անանուն մնալու պայմանով, Սումգայիթի մի քանի դպրոցներ նման հրահանգներ են ստացել Գիտության և կրթության նախարարությունից։ Հրահանգների համաձայն՝ հիջաբ կրող ուսուցիչները պարտավոր են կա՛մ հանել դրանք, կա՛մ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Լրագրող Արզու Աբդուլլայի կողմից սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն՝ ուսուցիչներին արգելվել է գլխաշոր կրել նաև Բաքվի Ռամանա բնակավայրի թիվ 90 միջնակարգ դպրոցում։ Գիտության և կրթության նախարարությունն այս հարցի վերաբերյալ հայտարարություն չի տարածել։ Ըստ որոշման՝ արգելքը հիմնված է Նախարարների կաբինետի հոկտեմբերի 6-ի որոշման վրա։ Այդ որոշման համաձայն՝ պետական հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչները պետք է հետևեն հագուստի համար սահմանված կանոններին։ Չնայած դրանք հատուկ չեն արգելում հիջաբը, նշում են, որ հագուստը պետք է համապատասխանի աշխարհիկության սկզբունքին։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել աշակերտների մասով։ Տեղեկություններ ու տեսանյութեր են տարածվում, թե ինչպես Ադրբեջանի տարբեր բնակավայրերի դպրոցներում հիջաբ կրող աշակերտուհիներին թույլ չեն տվել մտնել դպրոց։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի «Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Ադրբեջանում մի շարք դպրոցների հանձնարարական է տրվել՝ հիջաբով ուսուցիչներին թույլ չտալ դասավանդել։ Ուսուցիչների խոսքով, որոնք ադրբեջանական անկախ Toplum TV-ի հետ զրուցել են անանուն մնալու պայմանով, Սումգայիթի մի քանի դպրոցներ նման հրահանգներ են ստացել Գիտության և կրթության նախարարությունից։ Հրահանգների համաձայն՝ հիջաբ կրող ուսուցիչները պարտավոր են կա՛մ հանել դրանք, կա՛մ աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել։ Լրագրող Արզու Աբդուլլայի …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Factor.am / 26 minutes ago

Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Factor.am / 51 minutes ago

Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 1 hour ago

Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
Factor.am / 1 hour ago
Related coverage

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի
168 Jham / 14 minutes ago

1 զոհ, 18 վիրավոր՝ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա հարձակումների հետևանքով
Sputnik Armenia / 16 minutes ago

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ
24TV / 24News / 19 minutes ago