ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հյու Դուգանը (Hugh Dugan) ԱՀԿ անդամ պետություններին ուղղված պաշտոնական նամակով իր աջակցությունն է հայտնել կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրված հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին։ Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող ամերիկացի դիվանագետ Դուգանը ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և խորհրդատվություն տրամադրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի 11 դեսպանների։ Նա նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում զբաղեցրել է միջազգային կազմակերպությունների հարցերով ավագ տնօրենի պաշտոնը։ Իր աջակցության նամակում Դուգանն ընդգծել է ԱՀԿ-ի նկատմամբ վստահության վերականգնման և կազմակերպության կառավարման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ Թամամյանի մասնագիտական փորձը համապատասխանում է այդ մարտահրավերներին։ Գևորգ Թամամյանը համատեղում է կլինիկական փորձառությունը, համաշխարհային առողջապահության ոլորտում առաջնորդությունն ու բարդ կազմակերպական համակարգերի կառավարման կարողությունները ,- նշել է Դուգանը։ Նա առանձնացրել է Հայաստանում մանկական ուռուցքաբանական ծառայությունների զարգացման, սահմանափակ ռեսուրսների պայմաններում բուժման արդյունքների բարելավման, նաև SIOP Asia-ի և POEM Group-ի շրջանակներում 28 երկրի համագործակցությունը համակարգելու Թամամյանի փորձը։ Դուգանի խոսքով՝ ԱՀԿ-ին անհրաժեշտ է առաջնորդություն, որը կարող է վերականգնել գիտական հեղինակությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ամրապնդել միջազգային վստահությունը։ Նամակում նա նաև ընդգծել է գիտական անկախության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, տվյալների թափանցիկության, առողջապահության հավասար հասանելիության և անդամ պետությունների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի կարևորությունը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյան աջակցություն է հայտնել Գևորգ Թամամյանի թեկնածությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին վարչակազմի Ազգային անվտանգության խորհրդի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հյու Դուգանը (Hugh Dugan) ԱՀԿ անդամ պետություններին ուղղված պաշտոնական նամակով իր աջակցությունն է հայտնել կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրված հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին։ Ավելի քան 30 տարվա փորձ ունեցող ամերիկացի դիվանագետ Դուգանը ծառայել է որպես ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և խորհրդատվություն տրամադրել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Փաշինյան–Ալիև շփումը՝ «Ղարաբաղի տան» ֆոնին․ ի՞նչ է լեգիտիմացրել Երևանը #abcmedia #abcլուրեր
ABC Media / 2 hours ago

Ռուսաստանում արջերի ակտիվացման ֆոնին տասնյակ զոհեր են գրանցվել
ABC Media / 4 hours ago

Բաքուն կեղծ պնդումներ է տարածում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 4 hours ago

Թրամփը քննադատել է Նոբելյան կոմիտեին իրեն Խաղաղության մրցանակ չշնորհելու համար
ABC Media / 5 hours ago
Related coverage

«Ես կարգավորել եմ 8 պատերազմ». Թրամփը կրկին վրդովվել է, որ մնացել է առանց Խաղաղության Նոբելյան մրցանակի
168 Jham / 1 hour ago

Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել
168 Jham / 1 hour ago

Նախիջևանը՝ թուրքական ֆորպոստ․ ուժերի հավասարակշռության փլուզումը Հայաստանի ու Իրանի քթի տակ
Pastinfo / 1 hour ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 10.10.2026
Shant News / 1 hour ago