ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարողացել համոզել Իսպանիային և Հունաստանին Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը շուտով կավարտվի։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Daily Telegraph թերթը։ Հրապարակման համաձայն՝ Հունաստանն ունի PAC-2 մոդիֆիկացիայի շուրջ 200 հրթիռ, որոնց շահագործման 23-ամյա ժամկետը մոտենում է ավարտին։ Իսպանիայի հրթիռային պաշարների մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն թերթը հիշեցնում է, որ անցյալ ամիս Մադրիդը հայտարարել էր Կիևին հինգ հրթիռ փոխանցելու պատրաստակամության մասին։ Հրապարակման համաձայն՝ Ուկրաինան միայն այս ձմռան համար 300-360 որսացող հրթիռի կարիք ունի։ The Daily Telegraph-ը նշում է, որ բանակցություններում ներգրավված պաշտոնյաները նախընտրում են հրապարակայնորեն չհիշատակել այն երկրների անունները, որոնց մասին խոսքը գնում է՝ նրանց հետ հարաբերությունների վատթարացումից խուսափելու համար։ Թերթը նաև հայտնում է, որ շահագործման ժամկետի ավարտից հետո հրթիռները կիրառելու համար անհրաժեշտ է կրկին հավաստագրել դրանք։ Ավելի վաղ The Economist ամսագիրը, վկայակոչելով Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գնահատականը, հայտնել էր, որ Իրանի դեմ պատերազմի առաջին չորս օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը օրական միջինում օգտագործել են շուրջ 225 որսացող հրթիռ։ Մինչդեռ Lockheed Martin ընկերությունը 2025 թվականի ամբողջ ընթացքում արտադրել է այդպիսի շուրջ 620 հրթիռ։ Իր հերթին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Պենտագոնի տրամադրության տակ մնացել է 1700-ից պակաս որսացող հրթիռ։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Telegraph․ Իսպանիան և Հունաստանը հրաժարվել են Ուկրաինային Patriot-ի հրթիռներ փոխանցել
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն չեն կարողացել համոզել Իսպանիային և Հունաստանին Ուկրաինային փոխանցել ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռներ, որոնց շահագործման ժամկետը շուտով կավարտվի։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Daily Telegraph թերթը։ Հրապարակման համաձայն՝ Հունաստանն ունի PAC-2 մոդիֆիկացիայի շուրջ 200 հրթիռ, որոնց շահագործման 23-ամյա ժամկետը մոտենում է ավարտին։ Իսպանիայի հրթիռային պաշարների […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 12.10.2026
Shant News / 1 hour ago

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հոկտեմբերի 5-11-ը
Shant News / 2 hours ago

Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք հնարավորինս առաջ գնալ․ Մխիթարյանի հարցազրույցը՝ «Ինտեր»-«Պարմա» խաղից հետո
Shant News / 2 hours ago

Ֆիցո․ ԵՄ-ն հսկայական գին է վճարել նավթային ճգնաժամի և շարունակվող պատերազմների համար
Shant News / 2 hours ago
Related coverage

Ավինյանից պահանջում են չքանդել խանութները. բողոքի ակցիա՝ #ուղիղ
Pastinfo / 1 hour ago

Քրիստոնեությունը տարածվել է սինթեզի շնորհիվ. Հանս Քյունգ
Aravot / 1 hour ago

Կրպակների տերերն ու աշխատողները բողոքի ակցիա են անում. ՈՒՂԻՂ
Alpha News / 1 hour ago

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 1 hour ago