ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, թե Սյունիքում հայտնված ադրբեջանցի զինվորը, եթե չկրակեր, նույն օրը կվերադարձվեր Ադրբեջանին, անհասկանալի է. Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։ Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդինՓաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր նաև, թե Շաքիի բնակչուհին պետք է սպասեր ոստիկաններին։«Դա ի՞նչ է նշանակում։ Նստեին իրար հետ սուրճ խմեին, ասեին. «Սպասի՛ր, մի՛ կրակիր ինձ վրա, երեխեքիս էլ մի՛ ահաբեկիր։ Արի՛ մի բաժակ սուրճ խմենք, մինչև հեսա զանգել եմ ոստիկանություն», հա՞»,– ասում է Զաքարյանը։Պաշտպանության նախկին փոխնախարարին զարմացրել է նաև ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությունը, թե մինչև հիմա դեռ պարզ չէ, թե սահմանի կոնկրետ որ հատվածից է զինված ադրբեջանցին մտել ՀՀ տարածք։Այսօրինակ խնդրին նման վերաբերմունքն Արտակ Զաքարյանի համար անընդունելի է։ Նրա համոզմամբ, դա ոչ միայն ՀՀ պաշտպանության, ներքին անվտանգության, այլև ահաբեկչության դեմ պայքարի խնդիր է։«Իսկ ո՞վ ասաց, որ նույն Ադրբեջանի տարածքում կամ նրանց զինված ուժերում չեն կարող լինել որևէ 3-րդ երկրից ներդրված ահաբեկչական խմբավորումներ, որոնց նպատակը տարածաշրջանում խառնաշփոթ և քաոս կազմակերպելը չէ։ Պարզե՞լ են արդյոք էդ զինվորի ինքնությունը, նրա առջև դրված խնդիր կա- չկա, զուտ միջանձնային հարաբերությունների հա՞րց է, թե՞ շատ ավելի խորքային է»,– նշում է մեր զրուցակիցը։Զաքարյանն ինքը համոզված է. սա սովորական սահմանախախտում չէ, թեկուզ միայն այն պատճառով, որ բացահայտում է, իբր, խաղաղության պատրաստվող Ադրբեջանի իրական էությունը։«Ադրբեջանի իշխանությունը, զինված ուժերը ներողություն խնդրե՞լ են այդ ընտանիքից` իրենց զինծառայողի կատարած հանցագործության, սպանության փորձի համար, որևէ կերպ երևացե՞լ է այդ, այսպես ասած` «խաղաղարար կամքը»։ Ընդհակառակը, ես վստահ եմ, որ հանդիսատեսի հրճվանքով նայում են, թե ինչ է կատարվում Հայաստանի ներսում, ինչ քննարկումներ, դեբատներ են գնում, ի՞նչ պրիմիտիվ մոտեցումներ են բարձրաձայնվում»,– ասում է Զաքարյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ ակներև անլուրջ վերաբերմունքի հակառակ կողմում ուժային կառույցները լուռ, բայց հետևողականորեն զբաղվում են խնդրի ամբողջական քննությամբ` ողջ խորությամբ և լրջությամբ։Արտակ Զաքարյանի հետ ՀՀ անվտանգության, պաշտպանական կարողությունների, բանակում տիրող իրավիճակի մասին զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Հեռանկարի» հերթական թողարկման տեսանյութում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Շաքիի դեպքը «խաղաղության պատրաստվող» Ադրբեջանի իրական էությունն է. Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարարը չի բացառել, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ «ակցիաներ» դեռ էլի կարող են լինել, քանի որ այդ երկիրն ու իր դաշնակիցները դեռ չեն հասել իրենց գլոբալ նպատակներին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Убежище в Армении в этом году запросили около 600 человек: из каких они стран
Sputnik Armenia / 27 minutes ago

Այս տարի ՀՀ-ում ապաստան է հայցել շուրջ 600 անձ․ ո՞ր երկրներից են նրանք
Sputnik Armenia / 28 minutes ago

Աննա Հակոբյանը մտել է բուհեր. «Հրապարակ»
Sputnik Armenia / 38 minutes ago

Супруга Пашиняна подключила вузы к своей кампании против домашнего насилия: СМИ
Sputnik Armenia / 42 minutes ago
Related coverage

Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ թոքի քաղցկեղ է ախտորոշվել
24TV / 24News / 8 minutes ago

Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել․ «Հրապարակ»
ArmLur / Zhoghovurd / 13 minutes ago

Արտանիշ բնակավայրի սարում հետապնդել են հանքավայրի տարածքից մալուխներ ու անջատիչներ գողացած անձանց (տեսանյութ)
A1plus / 14 minutes ago

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան
ABC Media / 19 minutes ago