ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV -ի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքին, Ռոբերտ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետներին, գործակալական ցանցերի բացահայտմանը և Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։ Խոսելով Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Զարմանալի է, որ էսքան ուշ է… Գրիգոր Գրիգորյանի հրամանով ոչ միայն թույլատրվեց «Չերյոմուխա» ժամկետանց հատուկ միջոցները բաժանվի և անձնակազմը կիրառի էդ տեխնիկական միջոցները, որը նախատեսված է փակ տարածքների համար բաց տարածքում, և որի արդյունքում մենք առնվազն ունեցել ենք զոհեր դրա կիրառման արդյունքում»։ Նա ընդգծեց նաև ռազմական տեխնիկայի կիրառման փաստը խաղաղ ցուցարարների դեմ. «Բացի ինքնաձիգներից, հատուկ միջոցներից, ներքին զորքերի հրամանատարի թույլտվությամբ Երևանի փողոցում հայտնվում է ռազմական մեքենա՝ գնդացիրը վրան: …Ասում էին՝ գնդացիրը ճիշտ է՝ վրան էր, բայց նա կիրառման պիտանի չէր։ Էդ ո՞նց եղավ էդպես։ Ամեն դեպքում գնդացիրն ինչի՞ է դրված, պարզապես վախեցնելու համա՞ր։» Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, թե նրան առաջադրված նոր մեղադրանքի և գործի վաղեմության ժամկետն անցել է, պատգամավորը շեշտեց. «Ռոբերտ Քոչարյանի որոշումները, ըստ էության, իշխանազանցություն էր, որովհետև Ռոբերտ Քոչարյանի որոշումների արդյունքում 0038 հրամանի առկայությունը, որը փաստահավաք խումբը հայտնաբերեց, ցույց տվեց, որ բանակը ինքը իրավասու չլինելով կիրառել է բանակը Երևանի փողոցներում։ Սահմանադրական կարգ ա խախտել»։ Պատասխանելով ԿԳԲ գործակալների արխիվների բացահայտման և լյուստրացիա իրականացնելու վերաբերյալ հարցին՝ Քոչարյանը պարզաբանեց, որ այդ տվյալների մեծ մասը Հայաստանում չէ. «Երբ որ Սովետական Միությունը փլուզվում էր նա առաջին հերթին տարբեր հանրապետություններից հանեց իրենց համար ամենակարևոր սրբոցը՝ գործակալական, տեղեկատվական ամբողջ ունեցվածքը։» Նա նաև նշեց, թե ինչու ժամանակին չարվեց լյուստրացիան. «Այն ժամանակ էդ տեսակետը կար, որ սովետական կայսրության հատուկ ծառայությունների արխիվները կարելի էր հանրայնացնել և վերացնել… Կարծում եմ, որ մենք վախեցանք էն ժամանակ, այսինքն էն ժամանակվա իշխանությունները վախեցան, որ հանկարծ թշնամանք չառաջանա… Բայց էսօր մենք տեսնում ենք, որ մենք մեր պետությունը պետք է մաքրենք օտարերկրյա գործակալներից։» Անդրադառնալով վերջերս Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու փաստին և նրա կողմից իրականացված հանցագործություններին, պատգամավորը նշեց. «Շատ վատ բան է ՝ասեմ։ Շաքիում հիմա այսօր էլ ես գիտեմ, որ հանրայինում քննարկում է լինելու Շաքիի էս էպոպեան… Քննությունը կգտնի էդ անձնավորությունը ոնց է մտել… » Միևնույն ժամանակ, նա կոչ արեց չարժեզրկել անվտանգային համակարգը և խոսեց գյուղացիների զգոնության բարձրացման անհրաժեշտության մասին. «Սահմանամերձ գյուղերի բնակիչները միշտ սահմանապահ զորքերի հետ և աշխատում էին և նաև ծառայություն էին տանում։ Այ մենք պետք է այ էդ պատրաստման ցիկլերը անցնենք… եթե օտար մարդ է գալիս, իրենք միշտ էլ կասկածեն, որ էս մարդը ինչի է եկել մեր գյուղ»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ռոբերտ Անանյան
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի մեղադրանքին, Ռոբերտ Քոչարյանի գործով վաղեմության ժամկետներին, գործակալական ցանցերի բացահայտմանը և Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ միջադեպին։ Խոսելով Մարտի 1-ի գործով Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Զարմանալի է, որ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
Factor.am / 6 minutes ago

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Factor.am / 15 minutes ago

Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
Factor.am / 44 minutes ago

Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
Factor.am / 1 hour ago
Related coverage

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակումը
Sputnik Armenia / 2 minutes ago

«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը
ABC Media / 3 minutes ago

«Ասել ենք՝ ախպեր ջան, Գյումրիում «զադնի» դնող չկա», ՔՊ-ն Գյումրիում իշխանություն չունի». Գևորգ Ավագյան
168 Jham / 4 minutes ago

ՃՏՊ Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից
Shant News / 13 minutes ago