Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին ծանոթացել են Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ տեղի է ունեցել նաև «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով կատալոգի շնորհանդեսը։ Եռալեզու՝ հայերեն, վրացերեն և անգլերեն հրատարակությունը ներառում է կարևոր արխիվային նյութեր, ինչպես նաև վերջին տարիներին հայտնաբերված՝ մինչ այդ անհայտ փաստաթղթեր։ «Քոչար- բազմաչափ հանճար» ցուցահանդեսը ազգային պատկերասրահում գործում է հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 8-ը։ Գրառումը Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը appeared first on .