Հոկտեմբերի 1-ի ժամը 10․30-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները Դավթաշենի 2-րդ թաղամասում, տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի տարբեր հյուրատներում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի։ 22-ամյա օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 32 փաթեթ, որոնց մեջ, ըստ նրա, մարիխուանա էր։ Հայտնաբերվածի քաշը՝ շուրջ 73 գրամ։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ պարզվել է, որ նախորդ օրը երիտասարդները մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի հասցեատիրոջից՝ գումարի դիմաց իրացնելու նպատակով։ Երիտասարդը հայտնել է, որ արդեն տեղադրել է մի քանի փաթեթ, որոնց տեղը պատրաստ է ցույց տալ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց տեղադրված երեք փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Ոստիկանները բացահայտել են տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
Նախաքննություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Այծեղջյուրներին այսօր դժվար ու ծանրաբեռնված օր է սպասվում․
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

10 մարզերում թեժ քարոզարշավ է. ինչ իրավիճակ է ՏԻՄ ընտրություններից առաջ
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Ինչ է սպասվում այսօր ԱԺ-ում. կառավարությունը արտահերթ նիստ է անում
ArmLur / Zhoghovurd / 41 minutes ago

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է
ArmLur / Zhoghovurd / 45 minutes ago
Related coverage

Sber500: какие шансы дает армянским стартапам один из ведущих ИТ-акселераторов России
Sputnik Armenia / 10 minutes ago

Էր Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել
24TV / 24News / 23 minutes ago

Один человек погиб, 11 – пострадали при новой атаке на аэропорт в Эр-Рияде
Sputnik Armenia / 29 minutes ago

Ուիթքոֆը և Քուշները հետաձգել են Մոսկվա նախատեսված այցը․ Axios
24TV / 24News / 31 minutes ago