Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

Human Rights

Քո համար КВН չի, որ կռուտիտ ես լինում, իշմար տուր, ե՞րբ է Նախիջևանով Արարատը կապվելու Սյունիքի հետ

Այնքան անբաշար ու անպիտան իշխանություն է, որ տեղեկություն ունենալուց հետո էլ չեն կարողացել մի ադրբեջանցի ասկյար բռնել, բայց Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը, թե ձեր «քթերից կբերեմ», եթե մի հայ զինվորական մոլորվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Խոսելով օրերս Գորիսում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման և TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի անցկացման մասին` պատգամավորը նկատեց, որ նախագծում կա ասիմետրիա. Հայաստանը Ադրբեջանին տվել է միջանցք, բայց չի ստանում հնարավորություն Նախիջևանով Արարտի մարզը կապել Սյունիքի հետ։ «Ազգային ժողովում Փաշինյանին հարցնում եմ՝ Ադրբեջանը խոստացել է ներպետական հաղորդակցություն ապահովել, զարգացում կա՞։ Ինքը սրամտում է, կրուտիտ լինում, հարցիս չի պատասխանում, թե ինչպե՞ս է հայկական գնացքը հատելու և Սադարակից մտնի Մեղրի։ Որևէ քայլ Բաքվից չենք տեսել, բայց Փաշինյանը ապավինում է Ալիևի բարի կամքին, ասում է, թե կլինի»,- ընդգծեց Խաչատրյանը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060

Քո համար КВН չի, որ կռուտիտ ես լինում, իշմար տուր, ե՞րբ է Նախիջևանով Արարատը կապվելու Սյունիքի հետ

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.