Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին է Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովին խոսել Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ սահմանազատման հանձնաժողովները առաջնորդվում են Ալմա Աթայի հռչակագրով ու մեջբերել է այդ փաստաթղթի առաջին կետը՝ միմյանց տարածքային ամբողջությունն ու ինքնիշխանությունը հարգելու մասին: Մինչև գագաթնաժողովը Փաշինյանը հանդիպումներ ունեցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ: Չնայած այնտեղ է նաև Ադրբեջանի նախագահը՝ նրա հետ հանդիպման մասին տեղեկություն չկա: Ոչ պաշտոնական շփում է եղել Վլադիմիր Պուտինի հետ: