Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը։ «Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։ Բացահայտվել է 2 տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։ Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։ Գնումների ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։ Առավել մեծ ծավալի խնդիրներ են արձանագրվել 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։ Նշված դեպքերի վերաբերյալ Պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»,- նշված է հաղորդագրությունում։ The post Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։ Այս մասին հայտնում է ՊՎԾ լրատվական ծառայությունը։ «Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում | factor.am
Infocom / 22 hours ago
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմից հետո Իրանն ավելի ժամանակակից զենք է ստացել | news.am
Infocom / 23 hours ago
ՔՊ-ականները դեմ են, որ Վեդիի մանկապարտեզներն անվճար լինեն. «Իմ հզոր համայնք» խմբակցություն
Infocom / 23 hours ago
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել | factor.am
Infocom / 23 hours ago
Related coverage
«Էս շուկան էլ չլիներ, ի՞նչ պիտի անեի». ֆերմերներն ակնկալում են, որ մարզադաշտին հարող գյուղմթերքի շուկան կդառնա ամենօրյա
Aravot / 21 hours ago
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
168 Jham / 21 hours ago
ԶՊՄԿ-ն մեկնարկել է տեղեկատվական անվտանգության համաշխարհային ոսկե ստանդարտի՝ ISO 27001-ի ներդրման գործընթացը
Aravot / 21 hours ago

Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ»
CivilNet / 21 hours ago