ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստիան Դանկամբը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել վերջին տարիների համագործակցությամբ արձանագրված առաջընթացին հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, ինչպես նաև արվեստի, մշակույթի և միջազգային համագործակցության ուղղությամբ ընդլայնվող գործունեությանը։ Ողջունելով Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի գլխավորած պատվիրակությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Բրիտանական խորհրդի միջև ձևավորված երկարամյա գործակցությունը, մասնավորապես՝ անգլերենի ուսուցման, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում։ «Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը Բրիտանական խորհուրդն է: Համատեղ իրականացնում ենք ծրագրեր, որոնք լայն պահանջարկ ունեն շահառուների շրջանում և մեծ ազդեցություն՝ կրթության որակի վրա: Մեր համատեղ փորձը՝ ուղղված ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, կարող է ուսանելի լինել նաև այլ երկրների համար»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ համագործակցության ոլորտները կընդլայնվեն: Կողմերը քննարկել են Հայաստանի և Բրիտանիայի բուհերի միջև փոխգործակցության ընդլայնման, դպրոցների ղեկավարների և կրթական կառավարման մասնագետների կարողությունների զարգացման հնարավորությունները: Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսին նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում և տպավորված է մեր երկրի մշակույթով: Նա ևս կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ հիմք ընդունելով արդեն իսկ առկա հաջողված փորձը: Հանդիպմանը քննարկվել են նաև մշակութային ժառանգությանն ու ստեղծարար արդյունաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպումն ամփոփվել է փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությամբ: Կողմերը հաստատել են, որ այն կխթանի համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Բրիտանական խորհուրդը կրթական բարեփոխումների հիմնական գործընկեր. ստորագրվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Քեյթ Էվարթ-Բիգսի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը, Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստիան Դանկամբը և Բրիտանական խորհրդի հայաստանյան […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 6 hours ago
Հութիների կողմից հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի միջազգային օդանավակայանը
Shant News / 6 hours ago

Հակոբ Շարբաթյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Shant News / 6 hours ago

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա ամբողջական հրադադարի
Shant News / 6 hours ago
Related coverage

Այսօր արդիական է Արևելքի իմաստության և Արևմուտքի էներգիայի սինթեզի թեման. Գյուրջիևա
Sputnik Armenia / 11 hours ago

Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ
1in.am / 12 hours ago

Ինչպես ձեռք բերել նոր ընկերներ հասուն տարիքում. սկսեք օրացույցի պլանավորումից
Armenian Business News (ABNews) / 18 hours ago

«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ
Aravot / Oct 10