Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության միասնական, հասանելի և կայուն համակարգի ձևավորման գործում պետական մարմինների, համայնքների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում առանձնահատուկ շեշտել է համայնքների դերակատարումը՝ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վաղ բացահայտման, սոցիալական աջակցության հասանելիության բարելավման, համայնքային ծառայությունների զարգացման, երեխաների բարեկեցության ապահովման գործում։ Խորհրդի անդամներին նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։ Անդրադարձ է եղել նաև երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության, համայնքահեն և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման աշխատանքներին՝ որպես յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու, կրթվելու և զարգանալու կարևոր նախապայմաններ։ Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության միասնական, հասանելի և կայուն համակարգի ձևավորման գործում պետական մարմինների, համայնքների, հասարակական […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Հորմուզի նեղուցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել
Shant News / 6 hours ago
Հութիների կողմից հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի միջազգային օդանավակայանը
Shant News / 6 hours ago

Հակոբ Շարբաթյանը` Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Shant News / 6 hours ago

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա ամբողջական հրադադարի
Shant News / 6 hours ago
Related coverage

Ալիևին հերթական անգամ ցույց են տալիս իր տեղը․ նա աշխարհաքաղաքական գործոն չէ
Noyan Tapan TV / 5 hours ago

Անտառի պահապանը #shorts #Դիլիջան #անտառ #Հայաստան
Hetq / 9 hours ago

Ազատազրկված ադրբեջանցու իրավունքները պետք է պահպանվեն, ինչպես Բաքվում հայերինը
Public Radio of Armenia / 11 hours ago

ՄԻՊ-ը կարևորում է աղջիկ երեխաների հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը
168 Jham / 14 hours ago