Համացանցում տեսանյութ է տարածվում, որում Ռուսաստանից Ադրբեջանի քաղաքացի Ռաիգ Աբբասովը Նիկոլ Փաշինյանին է դիմում՝ Հայաստանում իրեն ապաստան տրամադրելու խնդրանքով։ Ադրբեջանցին պնդում է, թե Նախիջևանում ձերբակալվել է և մեկ ամիս բանտում եղել: «Հարգարժան պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ես Ձեզնից ապաստան եմ հայցում այդտեղ բնակվելու համար։ Այդտեղ ժողովրդավարություն է»,- գրել է Աբբասովը: