ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Օմանի Սուլթանության SABCO Group ընկերությունների խմբի ներկայացուցիչ, խմբի մաս կազմող Հանքային ջրերի ազգային ընկերություն գլխավոր տնօրեն Սամիր Ալ-Բալուշիին։ Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու, ինչպես նաև Օմանը՝ որպես լոգիստիկ հանգույց օգտագործելու հնարավորությունները։ Արման Խոջոյանը նշել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է, և Հայաստանն ունի մեծ ներուժ՝ դառնալու հուսալի գործընկեր նաև Օմանի համար։ Կողմերը վստահություն են հայտնել, որ հանդիպման ընթացքում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլեր ձեռնարկելու ամուր հիմք կհանդիսանան՝ նպաստելով երկկողմ համագործակցության ընդլայնմանը։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Հայկական վերամշակված արտադրանքը կարող է մուտք գործել Օմանի շուկա
Հայկական վերամշակված արտադրանքը կարող է մուտք գործել Օմանի շուկա

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
A1plus / 18 minutes ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն
A1plus / 10 hours ago

Արագ հարստանալու խոստում թե՞ թակարդ․ ճանաչեք ֆինանսական բուրգը․ՆԳՆ կիբեռոստիկանություն (տեսանյութ)
A1plus / 10 hours ago

ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով (տեսանյութ)
A1plus / 10 hours ago
Related coverage

Հերթական խոշոր պարտքն են կախում պետության վրա
168 Jham / 9 hours ago

Էժան գազ ու շուկա՝ մինչև եվրոպական շրջադարձ․ Աբովյանը՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասին #abcmedia #abcլուրեր
ABC Media / 10 hours ago

Picsart-ը ներառվել է աշխարհի top-10 AI-հավելվածների շարքում. 2,5 միլիարդ ներբեռնում և թիմ Երևանում
Alpha News / 10 hours ago

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի ամենաթանկ բենզին ունեցող երկրների շարքում
168 Jham / 12 hours ago