Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) ձևավորվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածք, որը միտված է ընտանիքի և աշխատանքի համադրմանը։ Այսօր ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակը, որն ուղղված է աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանն ու առավել ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԶԾ գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը, ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանը, ինչպես նաև Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության համակարգման գրասենյակի ծրագրերի ղեկավար Վահե Սարգսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ինչպես նաև պետական և հանրային այլ կառույցների ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների զորացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիայի միջազգային ընկերակցության ֆինանսական աջակցությամբ և ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։ ԿԶՆԱԿ հիմնադրամից ծրագրին մասնակցել է Հանրակրթական պետական չափորոշչի մասնագետ Ռուզան Կոստանյանը, որը հաջողությամբ հաղթահարել է ծրագրի երեք փուլերը. արդյունքում՝ ԿԶՆԱԿ հիմնադրամում ստեղծվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ միջավայր։ Նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքի ստեղծման կարևորությունը, որը միտված է ընտանիքի և աշխատանքի համադրմանը, ընտանիքահեն աշխատանքային մշակույթի ձևավորմանը։ Նա շնորհակալություն է հայտնել տեղական և միջազգային կառույցների գործնկերներին համագործակցության և ծրագրի իրականացման համար: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը՝ ընդգծելով ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածքի ստեղծման հիմքում դրված գաղափարը, այն է՝ մարդը պետք է ընտրություն չկատարի աշխատանքի և ընտանիքի միջև, և հոգատար աշխատավայրը պետք է աջակցի նրա բարեկեցությանն ու մասնագիտական զարգացմանը: Նա շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ-ին, ՄԱԶԾ-ին և Ավստրիական միջազգային ընկերակցությանը՝ այս նախաձեռնության իրականացմանն աջակցելու և ընտանիքահեն աշխատանքային մշակույթի ձևավորմանը նպաստելու համար։ Ժաննա Հարությունյանը հավելել է նաև, որ ԿԶՆԱԿ հիմնադրամում ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ սենյակի ստեղծումը ծրագրային մասնակցությունը գործնական արդյունքի վերածելու օրինակ է: Այս համատեքստում ԿԶՆԱԿ հիմնադրամն առաջինն է այս փորձի ներդրման և տարածման աշխատանքներում։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակ. ԿԳՄՍՆ
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում (ԿԶՆԱԿ) ձևավորվել է ընտանիքահեն բազմաֆունկցիոնալ տարածք, որը միտված է ընտանիքի և աշխատանքի համադրմանը։ Այսօր ԿԶՆԱԿ-ում պաշտոնապես բացվել է ընտանիքահեն սենյակը, որն ուղղված է աշխատանքի և ընտանեկան պարտականությունների համատեղմանն ու առավել ներառական աշխատանքային միջավայրի ձևավորմանը։ Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 10.10.2026
Shant News / 6 hours ago

«Հորիզոն»-ի թողարկում | 12-00 | 10.10.2026
Shant News / 9 hours ago

Ռուսաստանը մասնակիորեն վերացրել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
Shant News / 9 hours ago

Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին
Shant News / 9 hours ago
Related coverage

«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ
Aravot / 11 hours ago

Ֆրանկոֆոն գրականության տոն Երևանում. «Newmag Francofest 2026»-ը միավորեց հիշողությունը, կորուստը և ինքնության փնտրտուքը
Aravot / 12 hours ago

ՊՆ․ Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
PanArmenian / 18 hours ago

Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Aravot / 19 hours ago