ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հարցաքննված վկաները նրա մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել։ Այս մասին դատական նիստի ընթացքում վկաների հարցաքննությունից հետո հայտնեց Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը։Նրա խոսքով՝ արդեն հարցաքննվել է հինգերորդ վկան, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե նրանց ցուցմունքների հատկապես որ հատվածներն են հիմք հանդիսացել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը հաստատելու համար։Փաստաբանի կանխատեսմամբ` հաջորդ վկաների դեպքում էլ նույն պատկերն է լինելու։Հակակոռուպցիոն դատարանում այսօր Սամվել Կարապետյանի գործով 2 վկա է հարցաքննվել, որոնք հիմնականում ներկայացրել են իրենց աշխատանքային գործունեությունը։ Սակայն նրանցից որևէ մեկը չի նշել, որ ճանաչում է Սամվել Կարապետյանին, կամ նրանց աշխատած ընկերությունները որևէ կապ ունեն Սամվել Կարապետյանի հետ։Դատական նիստն ավարտեց, հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 27–ին։Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեցայն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեցգործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն և տնային կալանքի տակ է մինչ օրս։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վկաները Սամվել Կարապետյանի մեղադրանքը հաստատող որևէ փաստական տվյալ չեն հայտնել․ փաստաբան
Հարցաքննված վկաներից որևէ մեկն անձամբ չէր ճանաչում Սամվել Կարապետյանին։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

В Ереване к 2030 году хотят сократить длительность поездки на транспорте в часы пик на 30%
Sputnik Armenia / 12 minutes ago

Ուկրաինայում քաղաքական համակարգն ավերված է, Զելենսկին վաղուց արդեն նախագահ չէ. Վոլոդին
Sputnik Armenia / 17 minutes ago

Արագ քանդում են, որ չհասցնենք դատարան դիմել. կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի դիմաց
Sputnik Armenia / 19 minutes ago

"Гражданский договор" решил резко поднять заплаты мэру и префектам Еревана – оппозиционер
Sputnik Armenia / 28 minutes ago
Related coverage

Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են
24TV / 24News / 5 minutes ago

Հենց հիմա տղաս դիրքերում է, ի՞նչ սրտով է ծառայելու, երբ իր ունեցածն այստեղ անօրեն քանդում են. ակցիա
24TV / 24News / 5 minutes ago

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները
A1plus / 10 minutes ago

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները (տեսանյութ)
A1plus / 10 minutes ago