Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար: Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը: Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը:
Rate limit exceeded
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 1in.am

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
1in.am / 28 minutes ago

Պուտինի միջնորդությունը հօգուտ իշխանության էր. բոլոր միջամտություններն իշխանության օգտին են եղել
1in.am / 1 hour ago

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
1in.am / 1 hour ago

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը
1in.am / 1 hour ago
Related coverage

Բողոքի ալիք Բաքվում եւ «անկյունաքարային բոնուս» Երեւանից
Aravot / 8 minutes ago

Ermenistan ve Ukrayna dışişleri bakanları ikili işbirliğini görüştü
Ermenihaber / 33 minutes ago
«ԵՄ-ն զարգացնում է ավելի անհատականացված գործընկերություն Հայաստանի հետ»
Mediamax / 37 minutes ago
Արարատ Միրզոյանը Ուկրաինա այցելելու հրավեր է ստացել
Mediamax / 45 minutes ago