Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Հորմուզի նեղուցում հեղուկացված նավթային գազ տեղափոխող խոշոր նավին հարված հասցնելու մասին: Իրանական կողմի պնդմամբ՝ տանկերը փորձել է անցնել Թեհրանի կողմից չարտոնված և «ապօրինի» համարվող երթուղով: Թիրախավորված նավը կրում է «NV Sunshine» անվանումը: «Մի քանի ժամ առաջ հարված է հասցվել հեղուկացված նավթային գազ տեղափոխող տանկերի, երբ այն պատրաստվում էր անցնել Հորմուզի նեղուցի հարավային երթուղով՝ մի երթուղով, որը չի ճանաչվում Իրանի կողմից», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի և էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Բացի այդ, Իրանը զգուշացրել է, որ չարտոնված երթուղիներով շարժվող նավերի թիրախավորումը չի սահմանափակվելու միայն Հորմուզի նեղուցով, և նման նավերը կհետապնդվեն ողջ տարածաշրջանում:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարվածի է ենթարկվել հեղուկացված գազ տեղափոխող տանկեր
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd
«Կարող եմ ամենահիմար բաներն ասել, և դուք կծափահարեք»․ Թրամփ
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ»․ 27 տարի բանտում ապրող Արտակը վարչապետի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago

Դեմ առ դեմ բանտում զրուցեցի Փաշինյանի հետ․27 տարի բանտում ապրող Արտակը՝վարչապետի հետ հանդիպման մասին
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago
COP17-ի շրջանակում Գուտերեշը կժամանի Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 18 hours ago
Related coverage

Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
24TV / 24News / 18 hours ago

Անգլերեն՝ առանց սահմանների. հայ պատվիրակները 3 մեդալ են նվաճել
Public Television of Armenia — 1Lurer / 18 hours ago

Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց. «Հարևաններ»
Public Television of Armenia — 1Lurer / 18 hours ago
Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա
168 Jham / 18 hours ago