ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի Լոռի Բերդի» միջնաբերդի պարիսպները, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրը և Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը, Կոտայքի մարզի Պտղնու տաճարը, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 19-րդ դարի կամուրջը, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրը, Շատիվանքի որմնանկարները, Հորսի՝ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատունը, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի «Սրվեղ» վանական համալիրը, «Տավուշ» ամրոցի պարիսպները, կից կառույցներն ու եկեղեցին և Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը: 2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները շրջայցերի միջոցով շարունակական վերահսկողություն են իրականացնում վերականգնվող հուշարձանների տարածքներում՝ ըստ անհրաժեշտության քննարկելով ընթացիկ խնդիրները և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վերականգնող շինարարներին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

17 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը
Shant News / 31 minutes ago

Թրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին
Shant News / 39 minutes ago

Հրշեջ-փրկարարները մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
Shant News / 49 minutes ago

Հայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
Shant News / 56 minutes ago
Related coverage

Ռուսալեզու գրականությունը կարևոր է հայկական օրակարգի համար. զրույց Ռուբեն Փաշինյանի հետ
Sputnik Armenia / 13 hours ago

«Երաժշտական առավոտ». «ՆՌԱՆԷ» ֆոլկ ռոք բենդի կենդանի կատարումները 10.10.2026
Public Radio of Armenia / 18 hours ago

Լեհաստանի Սեյմում բացվել է «Հայերը Լեհաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ» ցուցահանդեսը
PanArmenian / 18 hours ago

Review | Of Old Hearts and Sword — Russian colonialism viewed from the Georgian perspective
OC Media / 21 hours ago