news.am Նախօրեին վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այս մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։ Տոնոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ նախաքննությունն ավարտվել է և դատական նիստի օրը նշանակվել է հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի դատարանում, չկա ողջամիտ բացատրություն և պատճառ, թե ինչու Ծառուկյանը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։ The post Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը | news.am appeared first on Infocom .