ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առնչությամբ։ Գործը վերաբերում է նրան, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը կարող է դատարան դիմել հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքների պաշտպանության հարցերով միայն այն դեպքում, երբ անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, իսկ փաստացի հաշմանդամություն ունեցող, սակայն դեռևս ֆունկցիոնալության գնահատում չանցած կամ այդ գործընթացում գտնվող անձանց նկատմամբ չի կարող դրսևորվել հաշմանդամության հիմքով խտրականություն։ Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների համատեքստում։ Պաշտպանը կարևորել է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը չսահմանափակվի միայն այն անձանցով, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձ։ Այդ կապակցությամբ Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքը պայմանավորված չէ անձի՝ ֆունկցիոնալության գնահատում անցած լինելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու ձևական հանգամանքով, իսկ հակառակ մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության արգելքի սկզբունքին։ Այս առումով հատկանշական է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտենի կողմից ընդհանուր մեկնաբանությամբ ներկայացված դիրքորոշումն առ այն, որ հաշմանդամության հիմքով խտրականության պաշտպանության շրջանակը տարածվում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ունեցել են հաշմանդամություն, ում հաշմանդամություն ունենալը ենթադրվում է կամ կանխատեսվում է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կապված են հաշմանդամություն ունեցող անձի հետ։ Միաժամանակ, Պաշտպանի գնահատմամբ՝ դատական գործի շրջանակներում տրված մեկնաբանությունն առ այն, որ եթե անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված վարչական ակտով դեռևս չի ճանաչվել հաշմանդամության ունեցող անձ, այլ վերջինս գտնվում է ֆունկցիոնալության առաջնակի գնահատման փուլում, ապա նրա նկատմամբ չի կարող հաշմանդամության հիմքով խտրականություն դրսևորվել և, ըստ այդմ, այդ անձը չունի հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունք, քանի որ նա դեռևս հաշմանդամություն ունեցող անձ չի համարվում, խնդրահարույց է ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, այլև արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։ Ավելին, արդար դատաքննության ու դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցն առավել ակնառու է, երբ խոսքը վերաբերում է խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքի իրացմանն այն դեպքում, երբ այն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու նպատակով իրականացվող ֆունկցիոնալության գնահատման գործընթացին։ Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ տրված մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած իրավական դիրքորոշման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղմամբ։ The post ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու հետ կապված appeared first on Infocom .
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
ՄԻՊ-ը ՍԴ է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու հետ կապված
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առնչությամբ։ Գործը վերաբերում է նրան, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Երևանի փոխքաղաքապետը տրանսպորտային կոլապսի հիմնական պատճառներից մեկը համարում է ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճը | factor.am
Infocom / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը | arm.sputniknews.ru
Infocom / 2 hours ago

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում | armenpress.am
Infocom / 2 hours ago

Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական կապերը
Infocom / 3 hours ago
Related coverage

Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Shant News / 20 minutes ago

Դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք
Shant News / 34 minutes ago

Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, որ էքսկլավ ու անկլավ չլինի.Փաշինյան
ArmLur / Zhoghovurd / 43 minutes ago

Երբ «կնստի» Հայկ Սարգսյանը, Մեսրոպ Մանուկյանի մանդատը «կվերցնեն», Արսենյանի քեֆը
ArmLur / Zhoghovurd / 54 minutes ago