ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ: Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի Լոռի Բերդի» միջնաբերդի պարիսպները, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրը և Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը, Կոտայքի մարզի Պտղնու տաճարը, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 19-րդ դարի կամուրջը, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրը, Շատիվանքի որմնանկարները, Հորսի՝ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատունը, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի «Սրվեղ» վանական համալիրը, «Տավուշ» ամրոցի պարիսպները, կից կառույցներն ու եկեղեցին և Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը: 2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները շրջայցերի միջոցով շարունակական վերահսկողություն են իրականացնում վերականգնվող հուշարձանների տարածքներում՝ ըստ անհրաժեշտության քննարկելով ընթացիկ խնդիրները և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վերականգնող շինարարներին:
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են. ԿԳՄՍՆ
2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Թրամփը իր գովազդների համար պետական գումար չի օգտագործի
Armenian Business News (ABNews) / 8 hours ago

Եվրոպական վիզաների մերժումները շատացել են
Armenian Business News (ABNews) / 10 hours ago

Վայելե՞լ երիտասարդությունը, թե՞ կործանել ապագան. ինչպե՞ս չսխալվել կարիերայի սկզբում
Armenian Business News (ABNews) / 11 hours ago

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի ուշ հայտնաբերումը նվազել է 40%-ից մինչև 13%
Armenian Business News (ABNews) / 14 hours ago
Related coverage

Մեր մշակութային ժառանգությունը մեր նավթն ու գազն է
Noyan Tapan TV / 8 hours ago

Palazzo Gavazzi․ իտալական շքեղությունը՝ Շահան Մինասյանի ձեռագրով
Alpha News / 9 hours ago

Սուտ է, որ եթե ժողովրդին չտաս իր ուզած անորակ երաժշտությունը, սոված կմնաս. Արթուր Ալիխանյան
168 Jham / 10 hours ago

Հայկական դուդուկը հնչել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմի սաունդթրեքում
Alpha News / 10 hours ago