Translate this article

5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day

A1plus Armenia· Oct 9
Diaspora

Օտարերկրացիները ձերբակալվել են մարիխուաննա իրացնելու կասկածանքով

Հոկտեմբերի 1-ի ժամը 10․30-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները Դավթաշենի 2-րդ թաղամասում, տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի տարբեր հյուրատներում բնակվող օտարերկրացի երկու երիտասարդի։ 22-ամյա օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 32 փաթեթ, որոնց մեջ, ըստ նրա, մարիխուանա էր։ Հայտնաբերվածի քաշը՝ շուրջ 73 գրամ։ Պարզվեց, որ նախորդ օրը երիտասարդները մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել տելեգրամյան մի հասցեատիրոջից՝ գումարի դիմաց իրացնելու նպատակով։ Երիտասարդը հայտնեց, որ արդեն տեղադրել է մի քանի փաթեթ, որոնց տեղը պատրաստ է ցույց տալ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց տեղադրված երեք փաթեթ։ Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Օտարերկրացիները ձերբակալվել են մարիխուաննա իրացնելու կասկածանքով

You've reached the free article limit

You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.

Create free account

or Sign in

We use cookies for analytics and advertising, including Google ad partners who may use cookies to serve personalized ads. See our Privacy Policy for details and your choices.