ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է «Almarex Aviation Ventures» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանին և տնօրեն Պարույր Վարդանյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Almarex Aviation Ventures» ավիաընկերությունը նոյեմբերի սկզբից նախատեսում է իրականացնել օդային բեռնափոխադրման կանոնավոր չվերթներ դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգ և մատչելի բեռնափոխադրումն ապահովելու նպատակով։ Ընկերության տնօրենի խոսքով՝ ՀՀ-ից արտահանման դեպքում օդային բեռնափոխադրման արժեքը կկազմի 2․2 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար, սակայն որոշ գործոնների փոփոխության արդյունքում հնարավոր է նաև գնիջեցում։ Չվերթները կիրականացվեն Boeing 737-800 տիպի օդանավով, որը յուրաքանչյուր չվերթի ընթացքում հնարավորություն կտա տեղափոխել շուրջ 20 տոննա բեռ։ «Արտահանման դիվերսիֆիկացումը մեր երկրի տնտեսական օրակարգի առաջնահերթություններից է, և այս համատեքստում Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար կարևոր շուկա են։ Այս նախաձեռնությունը համահունչ է կառավարության առաջնահերթություններին և նոր հնարավորություններ կստեղծի հայկական արտադրանքի արտահանման ծավալների ընդլայնման համար», – նշել է Պապոյանը: Կարևորելով թարմ գյուղմթերքի արտահանման գործընթացում մատակարարման արագությունը՝ նախարարը ողջունել է գործարար միջավայրի՝ այս ուղղությամբ Կառավարության հետ համագործակցելու պատրաստակամությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում ավելի մեծ ծավալներով ներկայացվածության ընդլայնմանը։ Նախաձեռնության հաջող իրականացման դեպքում կդիտարկվեն նաև այլ ուղղություններով նմանատիպ չվերթների կազմակերպման հնարավորությունները։
5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Ինչպես է Սիսիանում դասապատրաստման ժամանակ 55 ամյա կինը ապտակել է 6 ամյա տղային
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Սամվել Կարապետյանը եթե լիներ վարչապետը, արցախցիների հարցը արագ կլուծվեր. ԱԺ փոխնախագահ
ArmLur / Zhoghovurd / 14 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանը եթե լիներ վարչապետը, արցախցիների հարցը արագ կլուծվեր. ԱԺ փոխնախագահ
ArmLur / Zhoghovurd / 15 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի շարք շինություններ ապամոնտաժվում են. ի՞նչ իրավիճակ է Շինարարներ փողոցում
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago
Related coverage

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ. ՊԵԿ
Aravot / 9 minutes ago

Երևանում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը ևս հանրային տրանսպորտից կօգտվի անվճար
Armenian Business News (ABNews) / 15 minutes ago

Հայաստան-Չինաստան բեռնափոխադրողները կազատվեն որոշ ճանապարհային հարկերից
Armenian Business News (ABNews) / 21 minutes ago

Անի Ավետիսյանին շքանշան տալու նախաձեռնող խումբ է ստեղծվել. «Հրապարակ»
Aravot / 23 minutes ago