5 full-article translations/day — headlines & summaries always free. Create free account for 25/day
Yandex Armenia. Տաքսուց դեպի «խելացի քաղաք», կրթություն եւ ռոբոտ-առաքիչներ
Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Ընկերությունը 2025 թվականին ուղեւորությունների անվտանգության համար ներդրել է մոտ 400 մլն դրամ, իսկ գործընկերների ավտոպարկերի թարմացման ուղղությամբ իրականացված աջակցության շնորհիվ միայն 2025 թվականին 430 էլեկտրամոբիլ է սկսել պատվեր կատարել Yandex Go-ով։ Բայց ընկերության հաջորդ փուլը միայն թվերի մասին չէ. այն ներառում է քաղաքային տվյալներ, AI, տեխնոլոգիական կրթություն եւ նույնիսկ ռոբոտ-առաքիչներ։ Yandex Armenia-ի եւ Yango Group-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի տարածաշրջանային ղեկավար Արամ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է զարգացել ընկերությունը վերջին 10 տարվա ընթացքում։ Տասը տարի՝ շուկան փոխելով 2020 թվականին Yandex Taxi-ն վերածվեց Yandex Go-ի, որի նպատակն էր մեկ հարթակում հասանելի դարձնել տարբեր քաղաքային ծառայությունները։ Այսօր Հայաստանում ներկայացված են 13 ծառայությունների ընդարձակ էկոհամակարգով՝ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման պատվերների թվային հարթակից մինչեւ սննդի առաքման, ինքնագլորների ու լիցքավորիչների վարձակալման հարթակ, սմարթ քաղաքային լուծումներ, ինչպես նաեւ մեդիա պրոդուկտներ՝ Kinopoisk, Yandex Books, Yandex Music։ Փոփոխվել է նաեւ մեքենաների պարկը․ 2024-2025 թվականներին ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների շուկայում թարմ մեքենաների քանակը մոտ չորս անգամ աճել է, իսկ նոր մեքենաների շարքում էլեկտրամոբիլների մասնաբաժինը հասել է 58 տոկոսի։ Yandex Armenia-ի աջակցության շնորհիվ գործընկերների ավտոպարկերում գործարկվել է մոտ 430 էլեկտրամոբիլ, իսկ 2026 թվականի ծրագրում եւս 500 էլեկտրական մեքենայի ավելացում է նախատեսվում։ Անվտանգությունը՝ մեքենայական ուսուցմամբ 2025 թվականին անվտանգության ուղղությամբ կատարված ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 400 մլն դրամ։ Մեր համակարգի ներքո աշխատող մեքենայական ուսուցման մոդելները ավտոմատ կերպով կարողանում են ճանաչել, եթե վարորդը էականորեն շեղվել է երթուղուց, կտրուկ արգելակել է կամ վտանգավոր գործողություններ է ձեռնարկել: Կիրառում ենք ֆոտո վերահսկողություն՝ վարորդի ինքնությունն ու փաստաթղթերը ստուգելու համար։ Մեքենաների տվյալները ինտեգրված են նաեւ Ճանապարհային ոստիկանության տվյալն
You've reached the free article limit
You've reached the free limit of 15 articles per day. Create a free account to unlock 50 articles per day and 25 full-article translations per day.
Create free accountor Sign in
More from Mediamax

Իսկ ո՞վ է հոգ տանում ուսուցչի մասին
Mediamax / 8 hours ago
«Իմ հողամասի նմանը չկա». Սուսանի կորցրած ու վերագտած տնտեսությունը
Mediamax / 8 hours ago
"There’s nothing like my plot of land”: Susan’s lost and regained farm
Mediamax / 8 hours ago
Mass at the Vatican, the return of the USS Abraham Lincoln, Nobel week
Mediamax / 8 hours ago
Related coverage

Դպրոցը ոտքից գլուխ կոռումպացված է
Noyan Tapan TV / 1 hour ago

The opening of the first TUMO Center in Georgia took place at the Kutaisi Technology Hub
Aravot / 2 hours ago

Պանամայում երկրաշարժից հետո դպրոցներում դասերը դադարեցվել են
Shant News / 2 hours ago

Ասուլիս նվիրված «Կրթություն հանուն բնության» համատեղ կրթական-տեղեկատվական արշավի մեկնարկին. ՈՒՂԻՂ
Aravot / 2 hours ago