Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ընդլայնել համագործակցությունն Անկախ պետությունների համագործակցության հետ և քննարկել ԱՊՀ+1 ձևաչափը՝ Թեհրանի մասնակցությամբ․ գրում է rbc.ru -ն։ Մեզ համար տարածաշրջանային դիվանագիտությունն ավելին է, քան պարզապես հանդիպումների անցկացումը։ Այն պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, հաղորդակցության պահպանման, հակամարտության սրման կանխարգելման և գործնական համագործակցության խթանման գործիք , նշել է նա Թուրքմենստանում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ Իրանի առաջնորդն այս միջոցառմանը մասնակցում է կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ որպես հատուկ հյուր։ Մենք պետք է միավորենք մեր հնարավորությունները, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել մեր ընդհանուր աշխարհագրության առավելություններից , հայտարարել է նա։ Փեզեշքիանը կարծում է, որ Մերձավոր Արևելքը կարող է վերածվել էներգետիկ ռեսուրսների արտադրության, փոխանցման և փոխանակման ցանցի , որը կապում է նավթը, գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիայի աղբյուրները։