ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթվա ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողություն են հաստատել Սումիի և Խարկովի մարզերի երկու բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաև 15 նավերի հարվածել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ–ի ամփոփագրում։Գերատեսչության տվյալներով` «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Կիյանիցա բնակավայրի նկատմամբ։Բացի այդ, ՌԴ ՊՆ–ն հայտարարել է ուկրաինական զորքին ապահովելու համար օգտագործվող նավերին հարվածելու մասին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։